Թեհրանը հաայտարարել է, որ կարող են մինչեւ ցանկացած մակարդակ ուրան հարստացնել

Թեհրանը հասել է բավարար տեխնիկական մակարդակի, որպեսզի ուրան հարստացնի մինչեւ ցանկացած մակարդակ՝ տոկոսային արտահայտությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Զարեանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան նշել է, որ «միջուկայինգործարքի շրջանակներում Իրանի կողմից իր պարտավորությունների կրճատման հինգերորդ քայլից հետո երկրում հարստացված ուրանի պահուստները գերազանցել են 1,2 հազար կիլոգրամը»։ «Եւ այդ պահուստները շատ արագ լրացվում են»,- ասել է նա։

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ էր դրվել 2018թ․ մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման պատժամիջոցների սահմանումից հետո։ Իրանական կողմի վարկածով՝ մնացած մասնակիցները, նախեւառաջ՝ եվրոպացիները, լիարժեք չեն կատարում համաձայնագրի տնտեսական մասով սահմանված իրենց պարտավորությունները, այդ պատճառով գործարքն իր այժմյան տեսքով իմաստ չունի։ Թեհրանը հայտարարել էր, որ մտադիր է շարունակել միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կրճատումը, քանի դեռ պայմանագրի մյուս մասնակիցները դրա պահպանման համար գործնական քայլեր չեն նախաձեռնել։

ԱՎԵԼԻՆ