Չինաստանի զբոսաշրջային ընկերությունները եւ առցանց գործակալությունները դադարեցնում են խմբային ուղեւորությունները

Չինաստանի զբոսաշրջային ընկերությունները եւ առցանց գործակալությունները դադարեցնում են խմբային ուղեւորությունները՝ պնեւմոնիայի պատճառով, որն առաջացել է նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսից, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Դրա տվյալներով՝ զբոսաշրջային խմբերը, որոնք արդեն ուղեւորության մեջ են գտնվում, կարող են շարունակել ճանապարհորդությունը պայմանագրի համաձայն, սակայն պետք է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկների անվտանգությանն ու առողջությանը։

ԱՎԵԼԻՆ