Իրանի ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունն անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ամերիկյան կողմի հետ բանակցությունների հավանականությունն անգամ ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար զորքեր) «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես երբեք չեմ բացառել հավանականությունը, որ մարդիկ փոխում են իրենց մոտեցումը եւ կարող են ընդունել գործերի իրական պատկերը: Մեզ համար կարեւոր չէ, թե ով է նստած Սպիտակ տանը: Մեզ համար կարեւոր է, թե ինչպես են նրանք վարվում: Թրամփի վարչակազմը կարող է շտկել անցյալը, չեղարկել պատժամիջոցները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք դեռեւս բանակցությունների սեղանի շուրջ ենք: Նրանք են հեռացել»,-հայտարարել է Զարիֆը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով իրանական միջուկային ծրագրի Համատեղ Համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) ապագան՝ Զարիֆն ընդգծել է, որ այդ համաձայնագիրը դեռ գոյություն ունի՝ չնայած ԵՄ երկրները, նրա խոսքով, չեն կատարել գործարքում դրույթների մի մասը: ԱԳ նախարարը պարզաբանել է, որ եվրոպական երկրները, օրինակ, երբեք չեն օգտվել INSTEX մեխանիզմից, որը ստեղծվել էր Իրանի հետ ֆինանսական հաշվարկների համար՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները: «Իրանի գործողություններում ստուգումներն ու թափանցիկությունը գործարքի կարեւոր մասն են, եւ դա դեռեւս պահպանվում է: ԵՄ-ը չի կատարել գործարքի որոշ դրույթներ, եւ Իրանը չի կատարալ մի մասը, սակայն դա չի նշանակում, որ գործարքն այլեւս չի գործում»,-հավելել է նախարարը:

Հունվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հայտնել էին, որ Իրանի գործողությունների պատճառով նրանց ընտրության այլ հնարավորություն չի մնում, բացի ՀՀԳԾ-ի շրջանակում վեճերը կարգավորելու մեխանիզմի կիրառումը: Այդ մեխանիզմը ենթադրում է, որ միջուկային պայմանավորվածությունների խախտումները պետք է հեռացվեն դրա ակտիվացման պահից 65 օրվա ընթացքում: Այնուհետեւ խնդիրը կդիտարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների հնարավոր վերականգնման համար, որոնք չեղարկվել էին ՀՀԳԾ-ը ստորագրելուց հետո:

ԱՎԵԼԻՆ