Կիսանախագահական համակարգը մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է․ Նիկոլ Փաշինյան

Կիսանախագահական համակարգը ՀՀ երրորդ Հանրապետության ամբողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա գործնականում բոլորս իրար հետ տեսել ենք, եւ դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝  հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ  էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում: Այս դեպքում ասում էին, ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա է, արագ այդ ամենը փոխի: Ես ասում էի, որ պետության իրական լիդերն ու ես անձամբ, իմ պատասխանատվությունը երբեք ուրիշի վրա չեմ գցի»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանտվությունից․ «Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու կառավարման համակարգ է։ Մենք պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կամ ամբողջական նախագահական համակարգ։ Իմ կարծիքով մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք: Առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այդ համակարգը խնդիր է: Իսկ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին: Նկատի ունեմ ժողովրդի իշխանություն, օրենքի գերակայություն»:

ԱՎԵԼԻՆ