Երեկ էլ ինձ հավիրել են ՀՔԾ.վարչապետ

Այդ սելֆին որ արել եմ, հաճույքի համար չեմ արել, արվել է, որ մյուս պաշտոնյաները՝ ավանդական մտածողությամբ, ում հրավիրում են ՔԿ կամ այլ իրավապահ մարմիններ, իրենց արժանապատվությունից վեր չհամարել կամ չմիջնորդեն, որ, օրինակ՝ քննիչը գա իր սենյակում հարցաքննի։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ՝ 100 փաստ ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ներկայացրած 91-րդ փաստը վերաբերում էր իր՝ ՔԿ-ում հարցաքննվելուն. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել»։

Փաշինյանը հայտնեց, որ ինքը երեկ հրավիրվել է ՀՔԾ, հարցաքննվել է. «Երեկ էլ ինձ հավիրել են ՀՔԾ եւ ՀՔԾ-ում էլ եմ հարցաքննվել։ Ես հրապարակում եմ իմ նկարը քննիչի սենյակից, որտեղ ես եւ քննիչը նստած ենք, հարցաքննվում եմ։ Ասում են՝ արա դե էսի թատրոն ա, կարա՞ք բացատրեք՝ ի՞նչն ա թատրոն։ Վկային կանչել են, վկան գնացել է քննիչի սենյակ, ինչպես մնացած ՀՀ բոլոր վկաները, նստել է քննիչի սենյակում, հարց է տվել՝ պատասխանել է։ Ես որ վարչապետ չէի, էլի եմ սելֆի արել։ Երեկ էլ առանց սելֆիի գնացել եմ քննիչի սենյակում պատասխանել եմ քննիչի հարցերին։ Թատրոնի հարց չէ, արժեքի հարց է։ Ինչու չէ՞ր կարող քննիչը գալ ու իմ սենյակում ինձ հարցաքննե՞ր»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ամանորին ընդառաջ ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր «Կարգին հաղորդման» մի սկեչով, որը հանրության կարծիքով, ըստ վարչապետի, անլուրջ տպավորություն է ստացել. «Ձեր կարծիքով ֆեյսբուքյան իմ էջում ինչ գրում եմ՝ հաճույքի համար եմ անո՞ւմ։ «Կարգին հաղորդումից» Նոր տարվանից առաջ մի սկեչ էի դրել, արձագանքեցին՝ ինչպիսի անլուրջ… շատ կոնկրետ ուղերձ էր դրա մեջ։ Ես դրանով փորձել էի բոլորի ուշադրությունը հրավիրել սնվելու մեր կուլտուրայի վրա, որը իրականում մեծ քաղաքակրթական, առողջական, տնտեսական պրոբլեմ է։ Հայաստանի որոշ շրջանակներ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ՀՀ ղեկավարը կարող է նաեւ հումորի զգացում ունենալ. բա քյարփինջը ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա»։

ԱՎԵԼԻՆ