Երեւանում տեղի է ունեցել ՀՄՊ հուշահամալիրից հողահատկացումը այն ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի նախաշեմին Պաշտպանության նախարարության «Հիշողության ճանապարհ» նախագծի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում (Մոսկվայի մարզ, Կուբինկա) նախատեսվում է հուշահամալիր ստեղծել, որում կտեղադրվեն Մեծ հայրենականի բոլոր մասնակիցների տվյալները:

Այս նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մարմարի վրա հավերժացնել խորհրդային մարտիկների նշանակալի գերեզմանատեղիների մասին հիշատակը, որոնք զոհվել եւ մահացել են հանուն խաղաղ ապագայի: Սրա հետ կապված Երեւանում հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողությունը այն ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դրանից հետո նախատեսվում է ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնել «Մայր Հայաստան» հուշարձանի Հավերժական կրակի մոտ:

ԱՎԵԼԻՆ