ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ վարչապետը ներկայացնում է 100 փաստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրված իր ասուլիսը սկսեց արդեն ավանդական դարձած նոր Հայաստանի մասին 100 փաստով։ Նա նշեց, որ լրագրողներին բաժանվել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» անվանումով բրոշյուրը, որը, սակայն, աշխատանքային տարբերակն է, և ասուլիսից հետո կտարածվի վերջնական խմբագրված տարբերակը։

Ներկայացնում ենք վարչապետի կողմից ներկայացված 100 փաստը․

1․ Երկու տարվա ընթացքում  2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505․ 4 միլիարդ դրամով, որի մի մասը ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել է պետական բյուջեի եկամուտները։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275,7 մլրդ դրամ։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76․6 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ի պարտքերը և դեբետները։ Այսինքն 1,5 տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 մլրդ  դրամի պարտք։ Վերը նշված 505․4 մլրդ դրամի մնացած 305 մլրդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը։

ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է։ Այսպիսով 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43,6 տոկոս։ 76․6 մլրդ դրամը ժամկետանց դեբետների չմարված մասն է,  որովհետև 56 մլրդ մենք տրամադրեցինք որ մարենք, 40 մլրդի կարգին արդեն մարվել է, այս պրոցեսը շարունակվում է, մի հատված մնացել է, իսկ մյուս հատվածը ավելացրած արժեքի ընթացիկ պարտքերն են, որոնք կուտակվում են, 3 ամսյա հաճախականությամբ վերադարձվում են տնտեսվարողին։ Այսինքն մենք փաստացի ժամկետանց պարտք տնտեսվարողին չունենք, և այս էջն, ըստ էության, փակվել է։

2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս, ինչը 1,6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը, և 1,3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը։

Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական ամբողջ տարածաշրջանում:

3. 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն: 2020 թվականին, ընդհանուր առմամբ, նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից: Կապիտալ ծախսերը ինչու են կարևոր, որովհետև դրանցով նյութական արժեք է ստեղծվում։ Հիմա մենք, ըստ էության, Հայաստանի պատմության համար բացառիկ մակարդակի ենք հասցրել կապիտալ ծախսերով ֆինանսավորումը։

4. 2020-ի պետական բյուջեով շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: Մասնավորապես՝

  • Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20%-ով, 2018-ի համեմատ` 18%-ով,  2019-ի համեմատ՝ 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ:
  • Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37%-ով, 2018-ի համեմատ` 43%-ով, 2019-ի համեմատ` 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ:
  • Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30%-ով,  2018-ի համեմատ` 32%-ով, 2019-ի համեմատ` 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ:

5. 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51%-ով, 2018-ի համեմատ՝ 74%-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով և կազմել 195.4 մլրդ Դրամ։ Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ դրամ:

6. 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2018-ի համեմատ` 104%-ով, 2019-ի համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ դրամ: Ի թիվս ճանապարհների կառուցման և բարեկարգման համար նախատեսվող միջոցների՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավելի, քան 2019-ին, 66%-ով ավելի, քան 2018-ին և 22%-ով ավելի, քան 2017-ին: Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, քան 2019-ին:

7. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք, այսինքն  10 անգամ ավելացել է այդ ծավալը։

8. 2019-ին կատարված աշխատանքի մասին՝ աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն  բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար Կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: Սա իմիջիայլով բյուջեի հավելյալ եկամուտներից գոյացած միջոցների հաշվին։

9. 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է կամ չօգտագործված:

10. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ  174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:

11. 2019թ. ընթացքում գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով: Ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10%:

12. 2019թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի վերջի նկատմամբ ավել է 590 մլն դոլարով կամ 26%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ դոլարով կամ 23%-ով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել: Սա բացառիկ ցուցանիշ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:

13. Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար:

14. 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին:

15. Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3%` 2018-ի 46,8%-ի և 2017-ի 46,3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018-ի 20,1%-ի և 2017-ի 19,9%-ի փոխարեն:

16. 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն:

17. 2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն, որոնց թվում Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդանուր առմամբ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր: Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից: «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։

18. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսատանի Դաշնությունից ավելացել է 76%-ով, Գերմանիայից՝ ավելի քան 2 անգամ, Ֆրանսիայից՝ ավելի քան 2 անգամ, Իտալիայից` 62 %-ով, Նիդերլանդներից՝ 98%-ով, Իրանից՝ 13%-ով, Վրաստանից` 11%-ով, Կանադայից՝ 43%-ով, Ուկրաինայից՝ 31 %-ով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45.7%-ով:

19. 2019-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 319 հազար 618 մարդ:

2018-ին Հայաստան է ժամանել 3 միլիոն 757 հազար 187 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 3 միլիոն 398 հազար 137 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 921 հազար 475-ով, կամ 27.1%-ով ավել մարդ: 2019-ի արդյունքներով Հայաստան ժամանողների թիվը 10.506-ով ավել է մեկնողների թվից: Սրանք վերջնական մշակված, տարբեր գերատեսչությունների միջև համաձայնեցված թվերն են։

20. Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում: 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում Հայաստանն ընդգրկել են բրիտանական The Telegraph, Financial Times պարբերականները, ամերիկյան Forbes պարբերականը։ Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Ըստ «Condé Nast Traveler» ամսագրի՝ ՀՀ-ն ընդգրկվել է ճանապարհորդության 2020 թվականի թոփ 20 ուղղությունների մեջ:

21. 2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9%-ով՝ կազմելով 2 մլրդ  401 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6%-ով՝ կազմելով 4 մլրդ 830 մլն ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակով  Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ:

22. Կառավարությունը հաստատել է «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին կառուցել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններն անցնելու են ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության: Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ջերմատների կառուցման ծախսերի շուրջ 1/3-ը, իսկ  սահմանապահ գյուղերի բնակիչներին և զինհաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ծախսերի կեսը:

23. «Գյուղատնտեսության ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր՝ 32 մլրդ դրամի չափով վարկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73%-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61%-ով: Ծրագրի շրջանակներում տրվում են 3-ից 15 միլիոն դրամ վարկեր՝ սահմանապահ բնակավայրերին` 0%-ով, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%-ով, այլ տնտեսվարողներին` 5%-ով:

24. 2019-ին լրամշակվել է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 347.8 մլն դրամ գումարի 13 միավոր վարկ 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն դրամ արժեքով։ Նախորդող տարում ծրագրից օգտվել է ընդամենը մեկ անձ: Այս ծրագրող վարկերը տրամադրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերին` 0%-ով, 3 հեկտարից ավել այգի հիմնող գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով: 0.5-ից 10 հեկտար այգիների հիմնման համար տրվում է ծախսերի 50% փոխհատուցում:

25. 2019 թվականին մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակացության» ծրագիրը, որի շրջանականերում տրամադրվել է հավաստագիր 104 քաղաքացու և կնքվել է փոխհատուցման 12 պայմանագիր: Ծրագրի շրջանակներում պետությունը վերադարձնում  է անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման համար արված ծախսերի 50%-ը, սահմանապահ գյուղերում և հաշմանդամություն ձեռքբերած զինվորականների պարագայում՝ 70%-ը:

26. Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9 մլն դրամ։ Մեկնարկել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն դրամ արժեքով 1 միավոր վարկ։ Այս ծրագրող վարկերը տրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերի բնակիչներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով:

27. Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` «լիզինգի պետական աջակցության» ծրագրով 2019 թվականին 210 շահառուի տրամադրվել է 357  միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ  դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։ Այս ծրագրով հնարավոր է ստանալ վարկեր 2% տոկոսադրուքով: Այսինքն ի տարբերություն նախկինի տրակտորները ոչ թե պահում ենք, որ ընտրություններից առաջ բաժանենք, այլ տրակտորները նորմալ գրաֆիկով տալիս ենք, որ մարդիկ աշխատեն, հարստանան ու հարստացնեն։

28. Մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.

  • Խնձոր – արտահանման աճը 3240 տոննա կամ 32%
  • Կեռաս – աճը 1440 տոննա կամ 35%
  • Արքայանարինջ – աճը 2000 տոննա կամ 96%
  • Թութ, թուզ,  հաղարջ, մոշ – աճը 700 տոննա կամ 86%
  • Ելակ, ազնվամորի – աճը 725 տոննա կամ 172%
  • Բալ, հոն – աճը 150 տոննա կամ 27%
  • Լոլիկ – աճը 4300 տոննա կամ 23%
  • Վարունգ – աճը 6600 տոննա կամ 266%
  • Ծաղկակաղամբ, բրոկոլի – աճը 1500 տոննա կամ 45%
  • Բողկ – աճը 730 տոննա կամ 58%
  • Սունկ – աճը 840 տոննա կամ 148%
  • Պղպեղ – աճը 280 տոննա կամ 47%
  • Սմբուկ – աճը 600 տոննա կամ 657%
  • Ձմերուկ, սեխ – աճը 225 տոննա կամ 50%

2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին:

29. Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրաք, Քուվեյթ, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:

30. 2019թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար։ Գյուղացու ֆինանասական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։

31. Հայաստանից առաքվող փոստային փաթեթների մաքսային զննման ձևակերպման համար սահմանված սակագինը (2250 դրամ) չեղարկվել է՝ հնարավորություն ընձեռելով փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ օգտագործել էլեկտրոնային առևտրի և արտահանման հնարավորությունները:

32. Գործարկվել է ներդրումների աջակցման կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգը։ Այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին կուղեկցի ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում և կտրամադրի համալիր աջակցություն մի շարք ուղղություններով՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից, մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում:

33. 2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում:

34. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 16.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:  382 ծրագրերի շինարարական և սարքավորումների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ մարզերի 46 համայնքներում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, վերակառուցման, ջրագծի անցկացման, արտաքին և ներքին ցանցի վերանորոգման, մայր ջրատարի կառուցման  աշխատանքները՝ շուրջ 860 մլն դրամ արժեքով։ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիարդ դրամ: Համաչափ տարածքային զարգացման լավագույնը միջոցը սուբվենցիոն ծրագիրն է։

35. ՀՀ մարզերում աղբահանության համակարգում տնտեսվարող սուբյեկտներին ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շուրջ 220%-ով աճել է 2017 թվականի տարեսկզբի համեմատ աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը։ Սեփական պոտենցիալի վրա հիմնված զարգացում ապահովելու նպատակով կարողություններ ձևավորելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 24 միավորված համայնքներին տրամադրվել է 44 միավոր կոմունալ և 25 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ 1.2 մլրդ դրամ ընդհանուր աժեքով։

36. Իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպումները ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչություն տեղափոխման գործընթացը, ինչի արդյուքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի: 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189 հազար հատ ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։

37.2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: Ընդ որում, ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության ակտիվությունը: Պետք է ընդգծել, որ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատումն իրականացվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանության համաձայն, որը կիրառվում է 2009 թվականից սկսած:

38. 2020-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնք կգործեն 2020-ի հուլիսի 1-ից, ըստ այդմ՝

  • Վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։
  • Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, նախկին 150 հազարի փոխարեն։
  • 2020 թվականի հուլիսի 1-ից  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26.500 դրամ։
  • Գյուղական բնակավայրում բնակվող ծնողի համար 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26.500 դրամ: Այսինքն` գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե գրանցված է, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ` որպես վարձու աշխատող` 26.500 դրամ, և որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26.500 դրամ, ընդհանուր առմամբ շահառուն կստանա  53.000 դրամ:
  • Նախադպրոցական և դպրոցական հաստատությունները կունենան երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կկազմակերպվի խնամք` 08:30-ից մինչև 19:00-ն:
  • Երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը կտրամադրի և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

Նշեմ նաև, որ պարզեցվել է պետպատվերի շրջանակներում փոքրիկների բուժօգնության տրամադրման կարգը։ Բուժհիմնարկներում այլևս երեխայի առողջության պետական հավաստագիր չեն պահանջելու: Փոքրիկ բան է, բայց կարևոր։

39. Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, ընդ որում՝ աշակերտների թվից կախված` որոշ դպրոցների աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել։ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու նոր կարգը, որի համաձայն` փոխհատուցում կտրվի մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Այս նպատակով պետբյուջեից 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու: Ծրագրով փոխհատուցում է տրվում 3000 ուսուցիչների և 1000 աշակերտների: Բացի դրանից, հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: 2019 թվականին կազմակերպվել է վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերի 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար: Վերապատրաստումն անցկացվել է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար:

40. 2020 թվականի հունվարի 1-ից գործում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրելու նոր կարգը։ Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք միջազգային առարկայական օլիմպիադաների, միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ են  կամ  ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ: Կրթաթոշակների չափը տատանվելու է ամսական 5-25 հազար դրամի սահմաններում: Բացի սա, պետական կրթաթոշակ կտրամադրվի հայաստանցի երիտասարդ ձեռներեցներին Սիլիկոնյան հովտում ուսանելու համար: Ընտրված 45 երիտասարդ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

 

ԱՎԵԼԻՆ