Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կամո Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

ԱՎԵԼԻՆ