Երրորդ եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով

2019 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54’468 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:

Երեւան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5.2 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 13.7 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի չորրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.7 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4.8%-ով:

ԱՎԵԼԻՆ