2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Starmus փառատոնը: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Տիեզերական գործունեության մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ փառատոնը կանցկացվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ: «Անցած տարի փառատոնին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ գլխավոր մրցանակին արժանացել է ամերիկացի ձեռնարկատեր եւ միլիարդատեր Իլոն Մասկը»,- հայտնեց Արշակյանը՝ վստահություն հայտնելով, որ փառատոնը հաջող կանցնի եւ հետաքրքրություն կառաջացնի ամբողջ աշխարհում:
Նշենք, որ միջազգային Starmus փառատոնը նվիրված է աստղագիտությանը, տիեզերքի ուսումնասիրություններին, երաժշտությանը, արվեստին եւ հարակից գիտություններին, ինչպես նաեւ կենսաբանությանն ու քիմիային: