Պեկինի եւ Շանհայի իշխանությունները բնակիչներին հորդորել են երկու շաբաթ դուրս չգալ տնից

Պեկինի եւ Շանհայի քաղաքային իշխանությունները հորդորել են կորոնավիրուսի բռնկման շրջաններից վերադարձող բնակիչներին տանը մնալ 14 օր՝ կանխելու համար վարակի տարածումը, տեղեկացրել է Beijing Daily թերթը։

Չինաստանն ուժեղացրել է վիրուսի տարածման դեմ միջոցառումները, որն արդեն 26 մարդու կյանք է խլել։ Վերջին տվյալներով՝ վարակված է ավելի քան 800 մարդ։ 10 քաղաքներում դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, փակ են տաճարներն ու դպրոցները։ Ուհան քաղաքում սկսվել է հիվանդների բուժման հիվանդանոցի կառուցումը։

ԱՎԵԼԻՆ