Հրայր Թովմասյանի բնակարանից ոչինչ չի հայտնաբերվել. խուզարկություններն ավարտվել են. Ամրամ Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քննիչներն ավարտել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը. այնտեղից ոչինչ չի հայտնաբերվել: Նրա խոսքով՝ քննիչները փաստաթուղթ էին փնտրում, ինչը չեն հայտնաբերել ՍԴ նախագահի բնակարանում:

Նա տեղեկացրեց, որ քիչ անց Հրայր Թովմասյանը կպատասխանի լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

ԱՎԵԼԻՆ