Եկատերինբուրգ-Երևան ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է օդանավակայան

Եկատերինբուրգ- Երևան չվերթի ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչությանը։

Ինքնաթիռի մեջ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։ Թռիչքի մեկնակից մեկ ժամ հետո ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդակայան։

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Տուժողներ չկան, ինքնաթիռը վնասներ չի կրել։

 

ԱՎԵԼԻՆ