Այս իրավիճակում կարևորում եմ ՃՈ աշխատակիցների ծավալուն աշխատանքները, որոնց միջոցով հնարավորինս կարգավորվում է երթևեկությունը.Հայրապետյան

ԲՀԿ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը ֆեսբուքյան էջում գրել է

ՙԵրևան քաղաքի երթևեկությունը օր-օրի ծանրաբեռնվում է ավելացող մեքենաների թվաքանակի, միևնույն ժամերին միաժամանակ երթևեկություն դուրս եկող հասարակական տրանսպորտի և քաղաքի կենտրոնում աշխատանքային խիստ եռուզեռի պատճառով:
Ավտոմեքենաների խցանումների և ավտոճանապարհների ծանրաբեռնվածության մասին անրադարձել եմ նաև իմ ելույթներից մեկում, առաջարկելով մշակել համապատասխան միջոցներ խնդրի լուծման բոլոր հնարավոր մեթոդները կիրառելու համար:
Հարկ եմ համարում նշել, որ այս իրավիճակում կարևորում եմ Ճանապարհային ոստիկանության և նրա աշխատակիցների սրտացավ աշխատանքի դերը, որի ծավալուն աշխատանքների միջոցով հնարավորինս կարգավորվում և համակարգվում է երթևեկությունը:
Շնորհակալություն եմ հայտնում ճանապարհային ոստիկանության բոլոր աշխատակիցներին բարեխիղճ աշխատանքի և էական ազդեցություն ունեցող բոլոր միջոցառումների իրականացման համար՚:

ԱՎԵԼԻՆ