Իշխանությունները նպատակաուղղված են լուծելու բժշկական կրթության ոլորտում կուտակված խնդիրները. նախարար

Կառավարությունը նպատակաուղղված է լուծելու բժշկական կրթության ոլորտի խնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակներով: Այս մասին հունվարի 24-ին HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակի հետ կապված գիտական համաժողովի շրջանակում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը արժանավոր ավանդույթներ ունի, եւ դրա հիման վրա երկրի իշխանությունները պատրաստ են աշխատել եղած ներուժի վերականգնման ուղղությամբ: «COBRAIN ծրագիրը թույլ է տալիս սերտ կապ հաստատել եվրոպական բուհերի հետ, ինչը կօգնի լուծել միանգամից մի քանի խնդիրներ, այդ թվում՝ գիտության եւ պրակտիկ բժշկության ավելի սերտ ինտեգրման հարցը, ինչպես նաեւ բարձրագույն կրթության մակարդակի բարձրացման հարցը»,- նշեց նա:

ԱՎԵԼԻՆ