Արման Սարգսյանը Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ է նշանակել

Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Թե Գ. Ղուկասյանը, թե Ա. Գասպարյանը ոստիկանության «հնաբնակներից են» եւ իրենց գործի գիտակ, իսկ Ա. Գասպարյանին իրավապահ համակարգում ավելի շատ ճանաչում են «Կոմիսար Կատանի» անվամբ։

ԱՎԵԼԻՆ