Միխայիլ Միշուստինը պարգեւատրել է Տիգրան Սարգսյանին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Եվրասիական տնտեսական միության զարգացման եւ ամրապնդման գործում վաստակի համար Պ. Ա. Ստոլպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,- ասվում է փաստաթղթում:

Ստոլպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն է, որը կոչվել է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադեւիչ Ստոլպինի: Դրանով խրախուսվում են արժանիքները երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ՌԴ կառավարության երկարաժամկետ ծրագրերի իրականացման գործում ժողովրդական տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, գիտություն, կրթություն, առողջապահություն, մշակույթը եւ այլն:

ԱՎԵԼԻՆ