Հայտնի է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի ինքնությունը

Հայտնի է այսօր՝ հունվարի 23-ին, «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի ինքնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Այս պահին կրակ բացողն արդեն վնասազերծված է, նրա հետ բանակցել է անձամբ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Համացանցում հայտնված բանակցությունների «Ավրորա»-ի տեսանյութում լսվում է, որ կրակ բացողի անունն Արթուր է, հայրանունը՝ Հովիկ:

Լսվում է, որ ոստիկանապետի պաշտոնակատարն առաջարկում է գնալ եւ իր սենյակում զրուցել. «Եղբայր, ասում եմ իմ սենյակում: Եթե մարսդիկ մի բան անում են, անում են, որ այդ արձագանքները ստանան, ձենը հասնի տեղ: Հիմա ձենը հասել է ոստիկանության պետին»,-ասել է նա:

Բանկցությունների արդյունքում զինված անձը պատին է հենում ինքնաձիգը, որից հետո ոստիկանապետը մոտենում է նրան եւ միասին շենքից դուրս են գալիս:

ԱՎԵԼԻՆ