Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները.ՀՀ ԱԳՆ

Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Այս մասին հունվարի 23-ին Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր եւ ԵՄ-ի նպատակն է խորացնել հարաբերությունները»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Բրյուսելում նոր ղեկավարության հետ բարձր մակարդակով շփումները կշարունակվեն:

Պատասխանելով Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով Ամստերդամի դիրքորոշման մասին հարցին՝ Ստեֆ Բլոկը նշեց, որ դա եվրոպական պրոցես է, դա պետք է գնահատի Եվրահանձնաժողովը, իսկ Նիդեռլանդների կառավարությունը դա հաշվի կառնի: Ինչ վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացներին, նախարար Բլոկը հիացած է. «Հայաստանի ժողովուրդն ինքն է որոշում իր ապագան: Ես չեմ դատողը, սակայն փաստ է, որ Նիդեռլանդները միշտ աջակցում են խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները: Հուսով եմ, որ հայ ժողովուրդը կշարունակի պրոցեսը»:

Իր հերթին, Մնացականյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի համար եւս կարեւորագույն ուղղություններից է: Հայաստանը մի շարք միջազգային կառույցների անդամ է, իսկ Նիդեռլանդների հետ այդ ոլորտում զարգացնում է համագործակցությունը: «Հայաստանի համար շատ կարեւոր է խախտումների կանխումը, եւ այդ առումով Հայաստանն ու Նիդեռլանդներն ընդհանուր մոտեցումներ ունեն»,- հայտարարեց նախարարը:

ԱՎԵԼԻՆ