ՀՀ ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում.իրավիճակը «Էրեբունի Պլազայում»

ՀՀ ոստիկանապետն անձամբ բանակցություններ է վարում. Այս պահին իրավիճակը կայուն եւ վերահսկելի է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցներին։

Նա նշեց, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան, պատանդներ եւս չկան:

«Այլ մանրամասներ չեմ կարող ասել, երբ հանգամանքները ճշտվեն, կասենք: Ըստ նախնական տեղեկությունների խոսքը մեկ անձի մասին է»,-ասաց Ահարոնյանը:

Նշենք, որ դեպքի վայրում են Կարմիր բերետավորներ, հատուկջոկատայիններ: Հյուրանոցի շենքում գտնվողն TV5-ի գրասենյակում եւս ոստիկաններ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազա»-ի ներսում կրակոցներ են հնչել։

ԱՎԵԼԻՆ