Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է գերիների ազգականների այցերի կազմակերպման հնարավորությունը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Բաքվում եւ Ստեփանակերտում պահվող գերիների ազգականների այցերի կազմակերպման հնարավորությունը:

Հունվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով նման այցերի հնարավորության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ նման քայլերի կազմակերման ձեւաչափեր գտնելու հնարավորության հույս ունի: «Դրանք հումանիտար քայլեր են, հումանիտար նախաձեռնություն, եւ բացի դրանից, վստահության համատեքստում կարեւոր դետալ»,- նշել է Մնացականյանը:

Նա, միաժամանակ, շեշտել է հարցի զգայուն լինելը՝ հիշեցնելով, որ մարդիկ, ում խոսքը վերաբերում է, մեղավոր են սպանության մեջ: «Ոչ պակաս ցավոտ հարց է այդպիսի վիճակում հայտնված մեր հայրենակիցների հարցը: Մենք կշարունակենք լուծման ուղիների որոնումը: Դա բավականին բարդ է: Այցերի կազմակերպման ձեւաչափը հումանիտար քայլ է, մենք կշարունակենք մտածել, որոշումներ գտնել: Ինձ համար կարեւորագույն հարցերից մեկն է մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելը»,- ամփոփեց ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ներկայումս Բաքվում պահվում են երեք հայ գերիներ: Ստեփանակերտում՝ երկու, երկուսն էլ դատապարտված են ծանր հանցագոծությունների մեղադրանքներով:

ԱՎԵԼԻՆ