Կոկոսի յուղը վտանգավոր է սրտի եւ անոթների համար

Շատ մարդիկ այսօր սովորական յուղը փոխարինում են կոկոսի յուղով՝ կարծելով, թե այն օգտակար է: Սակայն, ինչպես պարզվել է, կոկոսի յուղը վտանգավոր է սրտի եւ անոթների համար: Գիտնականները դա պարզել են՝ վերլուծելով 16 հետազոտություններ: Արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ կոկոսի յուղի օգտագործումը կապված է արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակի բարձրացման հետ: Այդ ցուցանիշը համարում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն:

Սննդի մեջ կոկոսի յուղի օգտագործումը բարձրացնում է այդ մակարդակը 10,47 մգ/դլ: Դա ավելի բարձր է, քան սննդի մեջ ձիթապտղի, կանոլայի եւ սոյայի յուղի օգտագործման մակարդակը: Ստացվում է, որ օրական 3-4 ճաշի գդալ կոկոսի յուղի օգտագործումը բարձրացնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը 9%-ով:

Գիտնականները հիշեցնում են, որ կոկոսի յուղի մեջ կան մոտ 90% հագեցած ճարպեր՝ ավելի շատ, քան ճարպի կամ կարագի մեջ: Այս յուղը չունի որեւէ առավելություն նորմալ քաշի, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պահպանման, բորբոքման կամ սրտանոթային հիվանդությունների նվազեցման տեսանկյունից:

 

ԱՎԵԼԻՆ