«Ինչու սիգնալ տվիր». 25-ամյա երիտասարդին սպանել է ձայնային ազդանշան տալու շուրջ պարզաբանումների ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչը` ծնված 1968թ., 2019 թվականի նոյեմբերի 4-ին’ ժամը 17:00-ի սահմաններում, նույն մարզի 25-ամյա բնակչի կողմից վարած ավտոմեքենայով իր ավտոմեքենային ձայնային ազդանշան տալու շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով հանդիպել են Լոռու մարզի Փամբակ գյուղում, որտեղ ծագած վիճաբանության ընթացքում, 52-ամյա տղամարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է 25-ամյա երիտասարդին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1968թ. ծնված Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ԱՎԵԼԻՆ