Հայաստանը հարկային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում կունենա ԱՊՀ երկրների հետ

Քննարկման դրված արձանագրությունը ենթադրում է, որ ԱՊՀ երկրների հարկային մարմինները կփոխանակվեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց որոշ եկամուտների վերաբերյալ տեղեկությամբ: Այս մասին հունվարի 22-ին ԱԺ նիստի ժամանակ «ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ հարկային վարչարարության իրականացման համար էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը թույլ կտա ապահովել հարկային վարչարարության ոլորտում բարեփոխումների անցկացումն ու խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից: Անանյանը պարզաբանեց, որ քանի որ Հայաստանը ինքնուրույն էլեկտրոնային ձեւաչափի է վերածում փաստաթղթերը երկրի ներսում, շահագրգռված է, որ նույն գործընթացը տեղի ունենա ԱՊՀ երկրների հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինչպես նկատեց ՊԵԿ նախագահը, ԱՊՀ շրջանակում փաստաթղթեր ընդունելու դեպքում ստանդարտ է սահմանվել, որի համաձայն Բաքուն հանդես է գալիս վերապահումով, իսկ Երեւանը` հատուկ կարծիքով։ «Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից որեւէ իրավունք, պարտավորություն եւ կետ չի կիրառվի, մինչեւ չլուծվի արցախյան հակամարտությունը»,- նշեց նա:

ԱՎԵԼԻՆ