Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին

Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։ Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարության նլրատվական ծառայությունից։

Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։

ԱՎԵԼԻՆ