Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով. ՔԿ

2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Արցախում հունվարի 21-ին դժբախտ պատահարից մահացած 39-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Նալբանդյանը ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից էր, բնակվում էր Արցախի Հանրապետության Հաթերք գյուղում:

Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր (ֆոտո)

ԱՎԵԼԻՆ