Պապիկյանը ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը:

Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է. «Այստեղ արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280, 4 կմ երկարությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։

Քարտեզի վրա նշված չեն, բայց նախատեսված են իրականացնել նաև`

✅Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով։
✅Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր։

✔️Բացի վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգել նաև թվով 12 տրանսպորտային օբյեկտներ (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ)»։

 

ԱՎԵԼԻՆ