Շեյքը հետաքրքիր հագուստով ցուցադրել է շքեղ կազմվածքը

Իրինա Շեյքը ցուցադրել է նորաձեւ կերպարներ, որոնք մարմնավորել է վերջերս. 34-ամյա մոդելը հետաքրքիր հագուստով ցուցադրել է շքեղ կազմվածքը։

Ինչպես հայտնի է, Իրիան իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիի մուսան է: Նրանց կապում է ոչ միայն բազմամյա գործընկերությունը, այլեւ ընկերական հարաբերությունները։  Իրինան հաճախ հանդես է գալիս որպես Burberry ընկերության մոդել, որի կրեատիվ տնօրենը նրա ընկերն է։

Այսօր Տիշին ցույց է տվել Շեյքի տպավորիչ աութֆիթը․ երկար, թեթեւ, բաց մոխրագույն զգեստ եւ նույն գույնի օրիգինալ բարձրակրունկներ։ Զգեստի կողքերի եւ ոտքի հատվածում առկա գայթակղիչ կտրվածքները երկրպագուների ուշադրությունը կենտրոնացրել են ճանաչված գեղեցկուհու բարեմանություններին:

Սեւահեր մոդելն արձակել է մազերը եւ ուղիղ սանրված արել։ Կերպարին ամբողջական տեսք է հաղորդել կոկիկ դիմահարդարումը։

ԱՎԵԼԻՆ