Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից

Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, այլեւս չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական տիտղոսները եւ կդադարեն պետական միջոցներ ստանալ, ասված է Բուքինգեմյան պալատի հայտարարության մեջ:

Սասեքսի դուքսն ու դքսուհին նաեւ հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել 2,4 մլն ֆունտը, որը Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսվել է Վինձորի իրենց տունը վերանորոգելու համար:

Բացի այդ, արքայազն Հարրին եւ Մեգանը չեն կարող լինել թագուհու պաշտոնական ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ BBC.com

ԱՎԵԼԻՆ