Վանաձորում 14 վարորդներ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. նախապատրաստվում են նյութեր. Տեսանյութ

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը, ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակիչների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել «ՎԱԶ 2121» մեքենայի 22-ամյա վարորդը և տվել բացատրություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, նույն կերպ հասարակական կարգը խախտել է նաև 13 այլ վարորդ՝ իրենց մեքենաներով։

Բոլոր վարորդների ինքնությունները պարզվել է։ Որոշները հայտնաբերվել են և բացատրություններ տվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։

 

ԱՎԵԼԻՆ