Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան. Տեսանյութ

Էս պահին դեռեւս քննարկումները շարունակվում են, եւ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ 2019 թվականի հունվարից գազի սակագինը սահմանին թանկացել է:

«Սահմանի թանկացումը` 165 դոլարը, 2020 թվականին պահպանվելու է նոր մեծությամբ, դա արդեն վերջնականմ պայմանավորված է»,-ասաց նա:

ՀԾԿՀ նախագահը հավելեց, որ սակագնի վերանայման հայտը հնարավոր է ներկայացվի ապրիլից հետո, սակայն դա չի նշանակում, որ կթանկանան էլեկտրաէներգիան եւ ջուրը:

«Պետք է հասկանանք, որ 15 դոլար գազի գինը բարձրացել է սահմանի վրա եւ այլեւս 15 դոլարի կոմպենսացիան ի վիճակի չէ «Գազպրոմը» անել: Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելացման խնդիր է եւ գործող սակագները էդքանով չեն բավարարում, բայց դա չի նշանակում, որ էդքանով ունենալու ենք սակագնի բարձրացում, որովհետեւ այս տարվա ընթացքում բանակցվում են ընկերության օպտիմալացման խնդիրները, կրճատման խնդիրները, եւ կարծում եմ` մինչեւ ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»,-ասաց նա:

Աղբյուրը՝ News.am

 

 

ԱՎԵԼԻՆ