Երուսաղեմի Հայոց պատրիարքություն այսօր՝ հունվարի 18-ին, հատուկ միջոցառումներով նշում է Սուրբ Ծնունդը

Երուսաղեմի Հայոց պատրիարքություն այսօր՝ հունվարի 18-ին, հատուկ միջոցառումներով նշում է Սուրբ Ծնունդը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը բոլոր տոները նշում է հին տոմարով՝ 13 օր տարբերությամբ։

Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է, Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգեւորականները, Ժառանգավորաց վարժարանի սաները, Հորդանանի եւ Իսրայելի հայ սկաուտները հունվարի 18-ի առավոտյան երթով, Հայաստանի ու Արցախի դրոշներով քայլերթով շարժվել են դեպի Բեթղեհեմ՝ Սուրբ Ծննդյան տաճար։

ՀԵրուսաղեմի Հայոց պատրիարքի գլխավորությամբ թափորը մտել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան հրապարակ եւ այնուհետ Սուրբ Ծննդյան տաճար, որտեղ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուխտավորները ստացել են պատրիարքի օրհնությունը։

Այնուհետ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատվածում ժամը 14:00-ից սկսվելու են կրոնական միջոցառումները, որի ընթնացքում տեղի է ունենալու նաեւ Ճրագալույցի պատարագը։ Կեսգիշերին սպասվում է Պաղեստինի նախագահի այցը Սուրբ Ծննդյան տաճար։ Արդեն 02:00-ին սկսվելու է Սուրբ Ծնունդի պատարագը։ Միջոցառումները կշարունակվեն մինչեւ առավոտյան 07:00:

ԱՎԵԼԻՆ