Ողբերգական ավտովթար.Վարորդն ու ուղեւորը մահացել են

Հունվարի 17-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին 17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի արդյունքում վարորդը՝ Հայկ Սարգսյանն ու նրա 17-ամյա ուղեւոր Աշոտ Բաբայանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Կատարվում է քննություն։

ԱՎԵԼԻՆ