Ողբերգական ավտովթար Երևանում.կա զոհ

Երեւանում, այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:20-ի սահմաններում Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հենրի Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի 70 OA 370 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հարեւանությամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլարտրելի հատվածում կայանված Lada մակնիշի 01 RF 088 համարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել է «Սանիթեք» ընկերության աղբամաններին եւ առաջ ընթանալով, բախվել ծառին, կոտրել այն, այնուհետեւ բախվել թիվ 80 էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

ԱՎԵԼԻՆ