Էդվարդ VIII-ի պատկերով հազվագյուտ մետաղադրամը վաճառվել է 1 մլն ֆունտ սթերլինգով

Էդվարդ VIII-ի պատկերով հազվագյուտ մետաղադրամը վաճառվել է 1 մլն ֆունտ սթերլինգով՝ սահմանելով նոր ռեկորդ, փոխանցում է PA-ն: Մետաղադրամը Մեծ Բրիտանիայում գնել է մասնավոր գնորդը:

22-կարատանի ոսկե մետաղադրամը ոչ մեծ հավաքածուից մեկն է, որ ստեղծվել է, երբ Էդվարդը գահակալել է, բայց հավաքածուն չեն թողարկել, քանի որ նա 1936 թվականին գահից հրաժարվել է՝ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնանալու համար:

Մետաղադրամը եզակի է նաեւ նրանով, որ նախկին թագավորը խախտել է ավանդույթը, որի համաձայն միապետի գլուխները տարբեր կողմեր էին նայում, քանի որ նախընտրել է իր ձախ կիսադեմը:

ԱՎԵԼԻՆ