Հունվարի 18-ին նախատեսված է հեղափոխության պահապանների հանրահավաքը

Հունվարի 18-ին,  ժամը 15։00-ին Մայր Հայաստանի տարածքում նախատեսված է հեղափոխության պահապանների հանրահավաքը: Այս մասին տեղեկացնում է հանրահավաքի նախաձեռնողներից մեկը:

Նրանց նպատակն է պայքարել այն ուժերի դեմ, որոնք վտանգ են ներկայացնում հեղափոխության գաղափարների իրագործման համար:

«Մեզ համար անընդունելի է, որ հակահեղափոխականները գործունեություն են ծավալում Հայաստանում: Նրանց թավիշով պատասխանելը տեղին չէ, քանի որ անցել է երկու տարի եւ նրանց լկտիության աստիճանը հասել է գագաթնակետին: Մենք որպես հեղափոխության մասնակիցներ եւ աջակիցներ պետք է նրանց համարժեք պատասխան տանք: Հարկ եղած դեպքում անցնելու ենք այն գործողություններին, որը կլռեցնի նրանց հայտարարությունները, թե զենքով կարող են հարցեր լուծել»,- ասաց նախաձեռնող Հայկ Ստեփանյանը:

ԱՎԵԼԻՆ