Արագածոտնի մարզի Ավշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 16-ին, ժամը 16:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին, մարվել՝ 23:10-ին:

Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր:

ԱՎԵԼԻՆ