Հանուն ինչի՞ փոխել Սահմանադրությունը.Գևորգ Պետրոսյան

Արդյո՞ք, ճիշտ է՝ փոխել Սահմանադրությունը, եթե դրան չի նախորդում կոնկրետ հայեցակարգ:

Սահմանադրության և սահմանադրականության նկատմամբ հարգանքը պահանջում է Սահմանադրությունը փոխելուց առաջ հանրության դատին հանձնել շատ կոնկրետ հայեցակարգ, կոնկրետ տեսլական, կոնկրետ ընդգրկուն թիրախներ, և միայն քաղաքականապես ակտիվ հանրության մեծամասնության դրական արձագանքի դեպքում ձեռնամուխ լինել այդ փոփոխություններին:

Հակառակ դեպքում տպավորություն է, որ սահմանադրական փոփոխություններն իշխանությանը պետք են ոչ թե ժողովրդի կյանքը բարելավելու և պետականության հիմքերն ամրապնդելու, այլ կոնկրետ անձանց հետ կապված հարցեր լուծելու նպատակով…

Մնացածը՝ հաջորդիվ…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

ԱՎԵԼԻՆ