Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում

Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը, պարզվել է, ամենաթանկն է։ Բաքուն զբաղեցրել է 390-րդ հորիզոնականը, իսկ Թբիլիսին՝ 404-րդ, համաձայն Numbeo-ի տվյալների բազայի, որը հրապարակել է կյանքի արժեքի ինդեքսի հունվարյան զեկույցը։

Աշխարհի ամենաթանկ քաղաքներ են ճանաչվել Ցյուրիխը, Բազելը եւ Լոզանը։ Վարկանիշի 4-րդ եւ 5-րդ տեղերը նույնպես զբաղեցրել են շվեյցարական քաղաքները՝ Ժնեւը եւ Բեռնը։ Այնուհետեւ տասնյակում ընդգրկված են Ստավանգերը, Օսլոն, Տրոնխեյմը (Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա)։

Ռուսաստանի ամենաթանկ քաղաքը Մոսկվան է՝ 251-րդ տեղում։

Վարկանշային ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 440 քաղաք։ Կյանքի արժեքը հաշվարկել են խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի, ինչպես նաեւ բնակչության գնողական ունակությունների հիման վրա։ Բնակարանների վարձակալության եւ գնման ծախսերն առանձին են հաշվարկել։

ԱՎԵԼԻՆ