Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 02:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիլիկիա թաղամասում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 02:58-ին: Ամբողջությամբ այրվել է «BMW X6» (վարորդ՝ Վահան Ծ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

ԱՎԵԼԻՆ