Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Լոռիի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Իջեւանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ձյան եւ մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԱՎԵԼԻՆ