Հունվարի 20-ը մոտենում է. ադրբեջանական հաքերները փորձելու են հայկական կայքեր կոտրել

Հունվարի 20-ը մոտենում է. ադրբեջանական հաքերները փորձելու են հայկական կայքեր կոտրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հայրենակիցներ, գալիս է հունվարի 20-ը։ Այս օրը ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբերտիրույթում վնաս տալ հայերին։ Կփորձեն կայքեր կոտրել։ Բայց վերջերս հիմնականում սոցցանցային հաշիվներ եւ էլեկտրոնային փոստեր են տանում հազարներով։ Նման քանակ հավաքելու համար իրենց պետք է դա անել երկար ժամանակ, հավաքել կոտրած հաշիվները։ Եթե դուք անուշադիր մարդ եք, ապա, հնարավոր է, որ ձեզ արդեն կոտրել են։ Շատ երկար խորհուրդներ չտամ, պարզ մի բան ասեմ։ Շառից հեռու մի հատ մտեք ձեր էլեկտրոնային փոստի, ֆեյսբուքի, ինստագրամի գաղտնաբառերը փոխեք։ Եթե արդեն ոտրված էիք, էս հարցը դուրս կգա։ Ու, կարեւոր է․ ոչ մի նամակ ձեր մեյլից ու ֆեյսբուք֊ինստագրամից ստանալով լուրջ մի ընդունեք, եթե ձեզ առաջարկում են ինչ֊որ հղումով բան անել։

Որպես բոնուս, հաքերները լինում են երեք տեսակի․ լավ, որոնք ուրիշներին օգնում են։ Իրենց կոչում են սպիտակ գլխարկ։ Դե վատերը֊ սեւ գլխարկ։ Կա միջին տարբերակ, դրանց մոխրագույն գլխարկ են ասում։ Ու հիմա լեզվի դաս․ ադրբեջաներեն այս ամենը․

“Qara kepkalılar” (Սեւ գլխարկներ)

“Ağ kepkalılar” (Սպիտակ գլխարկներ)

“Boz kepkalılar” (ա տո եսիմ է)»:

ԱՎԵԼԻՆ