Վերահսկողությունը պետք է ուղղվի օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը.Տիգրան Հակոբյան

Մենք այսօր օրենք ունենք, որը մեդիատարածքի շրջանակում իրավական հարաբերությունները կա՛մ ընդհանրապես չի կարգավորում, կա՛մ թույլ է կարգավորում: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ օրենքը չի սահմանում «ազգային տեսալսողական դաշտի շրջանակները» եւ չի նպաստում հեռուստաընկերությունների զարգացմանը: «Ներկայիս օրենքը պետք է մի կողմ դնել եւ միանգամայն նոր օրենք ընդունել: Անհրաժեշտ է ապահովել տեխնիկական բաղադրիչի վերահսկողությունից բովանդակության վերահսկողությանն անցումը: Այսօր մենք երկու հատված ունենք, որոնք անհրաժեշտ է կարգավորել: Առաջինը հեռուստաընկերությունների տեխնիկական լիցենզավորումն է, որը պետք է վերացվի: Խիստ լիցենզավորման տակ պետք է լինեն միայն այն ուղղությունները, որոնք ձայնային ծառայություններ են մատուցում»,- պարզաբանեց Հակոբյանը:

ՀՌԱՀ նախագահը նշեց, որ վերահսկողությունը պետք է ուղղվի համալիր ծրագրերի, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը, որոնք, նրա կարծիքով, այսօրվա դրությամբ հանրությանը չեն տրամադրվում:

ԱՎԵԼԻՆ