Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք եւ բժշկական պարագաներ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին,  Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք եւ բժշկական պարագաներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Սիրիական կողմը եւս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարեւորության մասին եւ երախտագիտություն հայտնել: Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել եւ բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է:

ԱՎԵԼԻՆ