Մեգան Մարքլի հայրը հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ դստեր դեմ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը, հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ դատարանում ու ցուցմունք տալ դստեր դեմ։ Դատական գործը վերաբերում է բրիտանական «Mail on Sunday» պարբերականի կողմից արքայազն Հարիի կնոջ նամակի հրապարակմանը, որը հասցեագրված էր նրա հորը, գրում է Daily Telegraph-ը։

Картинки по запросу отец меган маркл

Պարբերականի տեղեկություններով՝ Թոմաս Մարքլի վկայությունները կլինեն «Mail on Sunday»-ի պաշտպանության հիմքում։ Փաստաթղթում, որը հանձնվել է Լոնդոնի Բարձրագույն դատարան, նշվում է, որ Մեգան Մարքլի ընկերները նրա անունից հայտարարություններ են արել ամերիկյան «People» ամսագրում, այդ պատճառով նամակի հրապարակումն «անհրաժեշտ էր ճշմարտության, արդարության ու պարոն Մարքլի համբավի համար, ինչպես նաեւ այն նպատակով, որ հանրությունը չմոլորեցնեն»։

Սասեքսի դուքսն ու դքսուհին դատարան են դիմել 2019թ.-ի հոկտեմբերին։ Մեգան Մարքլի ամուսինը բրիտանական տաբլոիդներին մեղադրել է կնոջ մասին ոչ հավաստի տեղեկություններ հրապարակելու մեջ։ Արքայազնի խոսքով՝ թագավորական ընտանիքի անդամի՝ հորն ուղղված նամակը հրապարակելիս հրատարակիչներն այն այնպես են խմբագրել, որ ընթերցողների մոտ նամակի հեղինակի վերաբերյալ սխալ պատկերացում ստեղծվի։

ԱՎԵԼԻՆ