Այս օրինագիծը կակտիվացնի արժեթղթերի շուկան.Թունյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց իմ, Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նա, մասնավորախպես, նշել է. «Հիշեցնեմ, որ առաջարկել ենք եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված ընկերությունների բաժնետոմսերը եւ ԱԱՀ-ից ազատել բորսայում միջնորդական ծառայությունները։

Համոզված եմ, որ այս օրինագիծը (եթե ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ հաստատվի) կակտիվացնի արժեթղթերի շուկան եւ կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին։

ԱՎԵԼԻՆ