Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Գեւորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Գեւորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար, այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝

Էդգար Գեւորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ:

ԱՎԵԼԻՆ