Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 21։08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է երկու ավտոմեքենա, վնասվել է մոտակայքում գտնվող գազատար խողովակը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Դ., ծնված 1992 թ․) բախվել է գազատար խողովակի հենասյանը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:

ԱՎԵԼԻՆ