ԵՏՄ կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը տեղի կունենա հունվարի 31-ին Ալմաթիում։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների եւ աերոտիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

«Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին կմասնակցեն ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, քաղաքական առաջնորդները, գլխավոր գործադիր տնօրենները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետներ։ Բանավեճերի գլխավոր թեման կլինի տարածաշրջանի կայուն զարգացման ուղիների քննարկումը տվյալների շտեմարանի եւ արհեստական բանականության հիման վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԻՆ