Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Նա շնորհավորել է Մաշալյանին 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ:

Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին:

ԱՎԵԼԻՆ